Շնորհավոր տոնդ, Հայոց բանակ
Հունվարի 28-ին լրացավ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը: Բանակ , որի շնորհիվ կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիվը:
Հունվարի 31-ին դպրոցում անցկացվեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում: Աշակերտները ներկայացրին Հայոց բանակի կազմավորման պատմությունը: Հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Հնչեցին երգեր և բանաստեղծություններ նվիրված հայրենիքին, Հայոց բանակին: Ներկայացվեց նաև պարային բեմադրություններ հայրենասիրական թեմայով: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմին մասնակցած դպրոցի շրջանավարտներ: Դպրոցի տնօրեն պարոն Ս. Խաչատրյանը մասնակիցներին շնորհավորեց Հայոց բանակի օվա առթիվ և շնորհակալագրեր հանձնեց պատերազմի մասնակիցներին:Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից:Մենք պետք է լինենք միասնական և այնքան ուժեղ, այնքան սթափ, որ հաղթահարենք բոլոր մարտահրավերները:
Հունվարի 28-ին լրացավ Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը: Բանակ , որի շնորհիվ կարողացել ենք պաշտպանել մեր հայրենի հողը, մայր եկեղեցին, մեր լեզուն ու պատիվը:
Հունվարի 31-ին դպրոցում անցկացվեց Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում: Աշակերտները ներկայացրին Հայոց բանակի կազմավորման պատմությունը: Հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Հնչեցին երգեր և բանաստեղծություններ նվիրված հայրենիքին, Հայոց բանակին: Ներկայացվեց նաև պարային բեմադրություններ հայրենասիրական թեմայով: Միջոցառմանը ներկա էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, ինչպես նաև 44-օրյա պատերազմին մասնակցած դպրոցի շրջանավարտներ: Դպրոցի տնօրեն պարոն Ս. Խաչատրյանը մասնակիցներին շնորհավորեց Հայոց բանակի օվա առթիվ և շնորհակալագրեր հանձնեց պատերազմի մասնակիցներին:
Комментарии
Отправить комментарий