88, 163,168, 197 հիմնական դպրոցների և 198 ավագ դպրոցի աշակերտները: Հրավիրված էին նաև այդ դպրոցների բնագիտության ուսուցիչները: Վիճակահանությամբ ընտրվեցին չորս խմբեր, որոնք էլ քարտերի միջոցով ընտրեցին համապատասխան առարկաները;Առաջին խումբը ընտրեց կենսաբավություն առարկան, երկրորդը՝ ֆիզիկան, երրորդը՝ քիմիան, իսկ չորրորդը՝ աշխարհագրություն: Մասնակիցները ներկայացան ըստ դպրոցների և բնութագրեցին իրենց անվան սկզբնատառով: Աշակերտները ըստ խմբերի պատասխանեցին իրենց ընտրած առարկաների հարցերին: Ճիշտ պատասխանի դեպքում նրանք ստացան միավորներ, որի արդյունքում հաղթեց առաջին խումբը: Դպրոցի տնօրեն պարոն Ս. Խաչատրյանը ողջունեց նրանց, շնորհակալություն հայտնեց ուսուցիչներին և հաղթող խմբի անդամներին նվիրեց խորհրդանշական նվերներ: Գնահատելով նրանց գիտելիքները բնագիտական առարկաներից՝ մաղթեց նոր հաջողություններ բնագիտական գիտելիքների ձեռքբերման մեջ:
Комментарии
Отправить комментарий