Տյառնընդառաջ

 Տյառնընդառաջ տոնը նշվում է փետրվարի 13-ին: Տոնը, որը հայտնի է նաև <<Տրնդեզ>> անունով, նշանակում է Տիրոջն ընդառաջ: Այն նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն:Հովսեփն ու Մարիամը քառասուն օրական մանուկ Հիսուսին տանում են տաճար: Այստեղ նրանց ընդառաջ է գալիս Սիմոն անունով մի ծերունի: Սիմոնը արդար ու ազնիվ մարդ էր: Աստված Սիմոնին պատվիրել էր ապրել այնքան, որ տեսնի մարդկության փրկչի ծնունդը: Հիսուսին տեսնելով՝ նա հասկանում է, որ կատարվել է Աստծո կամքը: Սպիտակահեր ծերունին գրկում է մանուկ Հիսուսին և ասում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար:

Եկեղեցում արարողությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամերգությամբ, որից հետո երգվում է <<Լույս զվարթ>> շարականը, հետո ներկաները եկեղեցում վառած մոմերը ձեռքում պահած գնում են տները: Տների բակերում խարույկներ են վառում և մարդիկ, հատկապես  նորապսակները՝ ցատկում են կրակի վրայով:  Մարդիկ ցանկանում են, որ կրակի բոցեղեն լեզուները մաքրեն իրենց գործած չար ու վատ արարքները: Իսկ նորահարսները դրանով օրհնություն են ստանում: Տոնը շարունակվում և ավարտվում է հաջորդ օրը:

Փետրվարի 14-ին` Տյառնընդառաջի տոնական Ս. Պատարագից հետո, բոլոր եկեղեցիներում կատարվում է նորապսակների օրհնության կարգ` զորացնելու նրանց սիրո և հավատարմության դաշինքը:




Комментарии