Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Փետրվարի 19-ը՝ որպես գիրք նվիրելու օր, սահմանվել է Հայաստանի գրողների միության նախկին նախագահ Լևոն Անանյանի նախաձեռնությամբ և Հայաստանի կառավարության որոշմամբ:[Բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը։ Նրա խոսքերով՝ <<Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր <<Վերնատունը>> , որն ինքնին գրողների միություն էր>>:
Գրադարանում անցկացվեց միջոցառում՝ նվիրված Մեծ Լոռեցու ծննդյան և գիրք նվիրելու օրվան: Մասնակցում էին աշակերտական խորհրդի գրական խմբակի աշակերտները:Գրական խմբակը ղեկավարում է 11-դ դասարանի աշակերտուհի Մարի Մուրադյանը: Օրվա խորհուրդը ներկայացրեց 11-դ դասարանի աշակերտուհի Աստղիկ Այվազյանը: Աշակերտական խորհրդի նախագահ Հայկը ներկայացրեց Թումանյանի քառյակները: 11-գ դասարանի աշակերտուհի Լիզան կատարեց մի հատված <<Անուշ>> պոեմից և <<Հայրենիքիս հետ>> բանաստեղծությունից: Տոնի խորհուդը գիրք նվիրելն է և երեխաները միմյանց գրքեր նվիրեցին:Օ՜ գրքերի աշխարհը- տիեզերք է անեզր:- Արևների նման բազմապիսի, Եվ աստղերի նման, և շողերի- Ես սիրում եմ գրքերը, որ աշխարհի մասին Բարբառում են անձուկ ու մտերիմ: Չարենց Գրադարանս Բազմած են շուրջս նրանք ամեն օր- Բոլոր հանճարեղ մեծերն աշխարհքի, Երգում են, պատմում ներդաշնակ ու խոր Միտքն ու գաղտնիքը մահի ու կյանքի: Ու էսպես՝ ինձ հետ, իմ տանն ամեն օր. Ոչ հաց են ուզում ինձանից, ոչ շոր: Հովհաննես Թումանյան |
Комментарии
Отправить комментарий