Աֆորիզմներ
Ժլատ սերը երբեք ճշմարիտ չի լինում, անբռնազբոս սերն է միայն ճշմարիտ:
Սերը միակ կիրքն է, որը չի հանդուրժում ոչ անցյալ, ոչ ապագա:
Մարդ չի կարող սիրել կյանքում երկու անգամ, հնարավոր է միայն մեկ սեր. խորունկ ու անեզր, ինչպես ծովը:Երբեք չպետք է դատապարտել նրանց, ում սիրում ես:
Իսկական սերը, ինչպես հայտնի է, անողոք է:
Բալզակ
Սերը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:
Բեդել
Եվ սիրել, և իմաստուն լինել անհնարին է:
Բեկոն
Սերը նման է բարի համբավի. մի անգամ կորսվելով, այլևս երբեք չի վերադառնա:
Բեն
Եթե սերը կարողանար դառնալ մեր Աստվածը, իսկ աշխարհը նրան բեմ ծառայեր, արժեր հավետ սիրել:
Բինի
Սերն օրենքներ չի ճանաչում:
Բռեցիոս
Երազանքի բարձունք, սեր՝ այդ դու ես:
Խելքը մեզ կարող է կապել, եթե մենք արդեն սիրում ենք:
Իսկ միթե սերը ինչ-որ ընդհանուր բան ունի խելքի հետ:
Գյոթե
Սերը սահման չունի:
Որտեղ սեր, այնտեղ և արցունքներ:
Իխարա Սայկակու
Комментарии
Отправить комментарий