Վոյնիչ - Բոռ /մեջբերումներ/ -Ես ոչ ոքի հետ չեմ ուզում վիճել, բնավ: - Իսկ ես ուզում եմ. առանց կռվի կյանքը անտանելի կլինի: Դա նույնիսկ ավելի լավ է, քան կրկեսային ներկայացումը: ► Հնազանդ ձին էլ քացի կտա, եթե շարունակ սանձը ձգես: ► 17 տարեկան հասակում բոլորս էլ սխալներ թույլ ենք տվել: ► Եթե մենք թեկուզ ամենափոքրիկ հնարավորությունն ունենայինք փոխելու այն, ինչ եղել է արդեն, այդ դեպքում արժեր գլուխ ջարդել հին սխալների վրա: ► Ինչ հրաշալի ձայն ունի այդ մարդը: Նրանում կա այն ամենը, ինչ-որ չես գտնի ուրիշ մարդկային ձայնի մեջ: Ինձ թվում է՝ նրա հմայքի գաղտնիքը հենց դրանում է: ► Եկ մոռանանք այս աղմկոտ աշխարհը, որ այնպես տաղտկալի բզզում է մեր ականջներում: ► Փոքրոգություն և ... անազնվություն է խելապակաս մարդու վրա ծիծաղելը: Դա նույնն է, թե ծիծաղես հաշմանդամի վրա: ► Երդումը չէ, որ կապում է մարդկանց: Եթե զգում ես, որ տարված ես որևէ գաղափարով, ուրեմն վերջ: Ուրիշ ոչ մի բան չի կարող կապել քեզ: ► Մտածենք ոչ թե այն հիմարությունների մասին, ինչ որ արել ենք մի ժամանակ, այլ այն լավի մասին, ինչ դեռ կարող ենք անել: ► Մեր արարքների մեջ մենք չպետք է ղեկավարվենք նրանով, թե սիրում են մեզ կամ ատում: ► - Մենք իրավունք չունենք մեր ողջ ուշք ու միտքը մեռելներին տալու: Հիշու՞մ եք՝ ինչ է ասում Ձեր սիրելի Շելլին. «Ինչ որ եղել է՝ մահինն է, իսկ ապագան՝ իմն է դեռ»: Օգտվեցե՛ք նրանից, քանի դեռ Ձերն է, և մտածեք ոչ թե այն մասին, ինչ որ ապրել եք մի ժամանակ, այլ այն լավի մասին, ինչ դեռ կարող եք անել: ► Մենք իրավունք չունենք մեռնելու հենց այն պատճառով, որ դա, թվում է, լավագույն ելքն է մեզ համար: ► Եթե չես ուզում լսել սուտը, հարցեր մի տուր: ► - Իմ կարծիքով մեր բոլոր դժբախտությունների ու սխալների գլխավոր պատճառը հոգու հիվանդությունն է, որ կոչվում է կրոն: - Դուք խոսում եք որևէ առանձին կրոնի մասի՞ն: - Օ՜, ոչ: Դրանք մեկը մյուսից տարբերվում են միայն արտաքին ախտանիշներով: Իսկ ինքը՝ հիվանդությունը, մտքի կրոնական հակումն է, մարդու պահանջն է՝ իր համար կուռք ստեղծել և աստվածացնել նրան, պաշտել որևէ մեկին ու երկրպագել նրան: Ով էլ ուզում է լինի նա՝ Քրիստոսը, Բուդդան թե վայրի տոտեմ, միևնույն է, ոչ մի նշանակություն չունի: ► - Պադրե, ես տարել եմ ամեն ինչ և համբերել, որովհետև ձգտել եմ վերադառնալ դեպի կյանք ու պայքարի մեջ մտնել Ձեր աստծո հետ: Այդ նպատակը վահան է եղել ինձ համար, դրանով պաշտպանել եմ իմ սիրտը, երբ խելագարությունն ու մահն էին սպառնում ինձ: Եվ ահա այժմ, վերադառնալով, կրկին իմ փոխարեն տեսնում եմ կեղծ տառապյալին, նրան, ով խաչվել է ընդամենը վեց ժամով միայն, իսկ հետո հարություն առել մեռելներից: Պա՛դրե, ինձ խաչ են հանել հինգ տարի շարունակ, և ես էլ եմ հարություն առել: Հիմա ի՞նչ եք անելու ինձ... ► Եվ մի՛ մոռացեք նաև, որ հոգին ախր համր է, նա ձայն չունի, չի կարող գոռալ: Նա պետք է դիմանա, դիմանա և դիմանա … ► Կործանվելու ամենահավաստի միջոցն այն է, երբ ինքդ նախապես համոզված ես, որ կկործանվես: ► - Դուք պետք է ընտրեք մեզնից մեկին: Եթե սիրում եք ինձ, հանե՛ք Ձեր վզից այդ խաչը և եկե՛ք ինձ հետ: Իսկ եթե չեք սիրում ինձ, եթե այդ փայտե կուռքը Ձեզ համար ավելի թանկ է, քան ես, ապա գնացե՛ք գնդապետի մոտ և ասացեք նրան, որ համաձայն եք գնդահակարությանը: ► Կյանքը անտանելի կդառնար առանց կռվի: Կռիվն է երկրի աղը: Դա նույնիսկ կրկեսի ներկայացումներից էլ լավն է: ► Կյանքը ամեն տեղ նու՛յն հրեշությունն է, նու՛յն նեխն ու ցեխը, նու՛յն խայտառակ գաղտնիքներն ու մութ անկյունները։ Բայց կյանքը կյանք է միշտ, ու մարդ պետք է հարմարվի։ ► Ինձ համար սուրբ է մարդու մարմինը: Ես տանել չեմ կարող, երբ ծաղրուծանակի են ենթարկում և դիտմամբ այլանդակում են այն: ► Օգտակար վեճը երկրի աղն է: ► Մի՞թե գերեզմանը այդքան գուրգուրանքով պահպանում է իր զոհին: Մի՞թե ծառի տակ փորված սև վիհը թեկուզ կարճ ժամանակով դուրս չի թողնելու քեզ, իմ ուրախություն: Վոյնիչ --Բոռ /մեջբերումներ/ ► Ճանապարհին ընկած քարը գուցեև ամենալավ մտադրությունն ունի, բայց, միևնույն է, պետք է հեռացնել ճամփից: Բայց կյանքը, կյանք է, և պետք է նրանից վերցնել այն ամենը, ինչ որ կարելի է: ► Ամենից մահացու զենքը, որ ես ճանաչում եմ, ծաղրն է։ ► Բոլորի վրա շարունակ ծիծաղող մարդու մեջ ինչ-որ անմաքուր բան կա: ► Ով անկեղծորեն է զղջում, նրան միշտ էլ կարելի է օգնել: ► Աստված ողորմած է: Դրեք ձեր հոգու բեռը նրա սեղանին, որովհետև ասված է. «Մի՛ վանիր քեզնից փշրված ու վշտահար սիրտը»: ► Աղոթեցեք և նրա համար, ում սիրտը լի է խոր վշտերով և որի վրա ողջ ծանրությամբ ընկած է տիրոջ աջը: ► Նույնիսկ երկու րոպեով էլ չեմ լրջանա, բարեկամս: Ո'չ կյանքը, ո'չ էլ մահը չարժեն դրան: ► Անարդարությունը ոչ մի բացառիկ դեպքով չի կարելի արդարացնել: ► Ինչ գունատ եք, դա նրանից է, որ դուք տեսնում եք միայն կյանքի տխուր երեսը և շոկոլադ չեք սիրում: ► Չկա ավելի մեծ սեր, քան երբ անձդ զոհում ես մերձավորիդ համար: Հ.Գ. Եթե դուք ունեք մեջբերումներ՝ դուրս բերված այս գրքից, ապա կարող եք ուղարկել մեզ հետադարձ կապով:

Комментарии
Отправить комментарий