Հայրենիքի մասին
ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
Ինչպես որ քաղցր են ծնողները, այնպես էլ քաղցր է ծննդավայրը:
ՄՈՎՍԵՍ ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ
Կա մի ուրիշ մարմին, որ ավելի ու ավելի պաշտելի է, քան մեր սեփականը: Այդ մարմինը հայրենիքն է: ՄՈՒՐԱՑԱՆ
Կսիրեմ իմ հայրենիքը, վասնզի քաջության փառաց գեղեցիկ հայրենիք էր շատոնց:
ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ
Հայրենիք մը ունիմ և զայն սիրելու համար կզգամ, որ պետք է մեռնել:
ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆ
Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Յուր ազգն ու հայրենիքը չսիրող անձը մարդկային կյանքի մեջ ապրելու իրավունք չունի: ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ
Մեր հայենիքում մեզ սպանեցին, բայց հայրենիքը մեր մեջ չսպանվեց:
ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ
Որպեսզի ցեղդ ու հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կամք ունեցիր: Իբրև հայ մարդ անպետք է նա, որ չունի այդ կամքը:
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Օտարի հողին մի՛ հետամտիր, բայց քո երկիրն էլ նոցա մի՛ մատնիր:
ՌԱՓԱՅԵԼ ՊԱՏԿԱՆՅԱՆ
Комментарии
Отправить комментарий