Պատանի ստեղծագործողներ

 Նադոյան Մերի  -- 11-րդ դասարան

                                       Արցախ

Լեռների վրա , մեր այս սուրբ հողում

Կար մի ժամանակ ,երբ թուրքն էր դողում,

Իսկ հիմա թաթար քոչվորներն այնտեղ

Ինչպես ձուկ ջրում լողում են , լողում:

Արցախյան հողը դարձավ պատմության

Հաղթանակների կամ փառքի վախճան,

Այստեղ մնացին սերունդներ բազում

Որոնք էլ չկան հանուն հայության:

Քոչվորին մնաց Ամարասը մեր

Այն հին սուրբ վանքը, մեծ ու անվեհեր

Գաղթի ելքերը մնաց ամենքին,

Տատիկ-պապիկի աչքերը ճամփին:

Այսօր արցախյան մեծ ընտանիքներ

Թողել են տունը Արցախում անտեր

Դարձել են անտուն ու անօթևան

 Փնտրում են տանիք, հագուստ ու մթերք:

Մեր այս օրերում քիչ են Վազգեններ

Կամ էլ Մոնթեներ՝ քաջ, ազգանվեր

Թուրքին թշնամի պետք չէ համարել,

Թե երկրումդ կան թրքացած հայեր:

Վատ ու ցավալի մեր այս վիճակում

Ազգը շարունակ վիճում է, վիճում.

<<Ումն է աթոռը>> հարցն է փրկության

Երկիրն է քանդվում ու մաս-մաս լինում:

Դե սա էլ կանցնի , հույս կա փրկության

Թե ազգը հասնի մեծ միասնության,

Եվ կազատագրենք, և կնվաճենք

Կկերտենք ճամփան մեր խաղաղության:





Комментарии