Հայոց բանակի օր

 Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում

Դպրոցի Աշակերտական խորհուրդը կազմակերպել էր միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 32 ամյակին: Միջոցառման սկզբում հնչեց ՀՀ օրհներգը, իսկ հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում զոհված մեր անմահ հերոսների հիշատակը: Հնչեցին հայրենիքին և Հայոց բանակին նվիրված բանաստեղծություններ և երգեր: Գեղեցիկ ազգային պարով հանդես եկավ Անահիտը:

Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը շնորհավորեց երեխաներին Հայոց բանակի տոնի առթիվ և շնորհակալություն հայտնեց փոխտնօրեն Մ. Ապրեսյանին և Աշակերտական խորհրդին գեղեցիկ և բովանդակալից միջոցառում կազմակերպելու  համար:






Комментарии