Նադոյան Մերի - 11-րդ դասարան
Զինվորի սիրտ
- Վերջապես կրկին կարող եմ գրկել
Բարև իմ զինվոր, շատ էի կարոտել,
Ժամերն էի հաշվում քո այցի
Ինչ որ անսովոր հուզմունք էր պատել:
Ախ իմ հրեշտակ, ինչու ես լալիս
Չե որ ես քեզ մոտ հաճախ եմ գալիս,
Չեմ ուզում տեսնել քո աչքերը թաց,Դու ինձ տուն գալու թևեր ես տալիս:
-Հասկանում եմ քեզ, շատ լավ հասկանում,
Բայց թե ինչու է ինձ հաճախ թվում,
Որ երբ հեռու ես ,այնտեղ բանակում
Րոպեն փոխվում է ու տարի դառնում:
-Քո ներկայությունը ես զգում եմ, հոգիս,
Թե նույնիսկ այդժամ չլինես կողքիս,
Դու վստահ եղիր հեռուն ոչինչ է,Երբ մեր սրտերը իրար ենք տալիս:
-Իմ զինվոր,
հերոս,իմ պաշտպան անվախ,
Կլինեմ կողքիդ ամենից անկախ,
Ուզում եմ միայն դու առողջ ետ գաս,
Չթողնես հանկարծ իմ հայացքը կախ:
-Կգամ սիրելիս, խոստանում եմ քեզ,
Չեմ թողնի տխրես հարսնացու իմ հեզ,
Կողքիդ կլինեմ, ձեռքդ ձեռքիս մեջ,
Այնքան մինչ մահը չբաժնի մեզ:
Комментарии
Отправить комментарий