Տեղերի վանք, հայկական առաքելական վանական համալիր Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Տեղեր գյուղում։ Հիմնադրվել է 13-րդ դարում
։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գործող եկեղեցի է և ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմի կողմից։
։ Ընդգրկված է Տեղերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Գործող եկեղեցի է և ղեկավարվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի Արագածոտնի թեմի կողմից։
Ըստ ավանդազրույցների՝ Տեղեր գյուղը հնում հռչակված է եղել իր շրջակայքում աճող դեղաբույսերով և անվանվել էր Դեղեր։ Վանքի պատերի մոտ մինչ օրս կանգուն է հին դղրատան շինությունը։
Վանքը կառուցել է Արարատյան կողմնակալության կողմնակալ իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կինը՝ Մամախաթունը 1232 թվականին։ Ենթադրվում է, որ կառուցման ընթացքում վանքի որմերի մեջ դրվել են ավելի վաղ թվագրվող վիմագիր քարեր։ Խաչիկ վարդապետ Դադյանը հիշատակում է, որ Տեղերի վանքը հիմնադրվել է 1231 թվականին Մամախաթունի կողմից իբրև շիրիմ կամ դամբարան:
Комментарии
Отправить комментарий