Մայրության և գեղեցկության օր
Քանի մայրը կա՝ խիղճը չի մեռնի,
Քանի խիղճը կա՝ Աստված կհառնի...
Մայրության և գեղեցկության տոն, տոնական օր նվիրված մայրությանը և գեղեցկությանը, որը նշվում է ամեն տարի ապրիլի 7-ին։ Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է։ 1995 թ.–ից ապրիլի 7-ը ներառվել է Հայաստանի ազգային տոնացույցում։
Մայրիկիս մեջ ողջ մայրերին ես կզգամ,
Նրանց կերգեմ՝ երգելով մորն իմ անգին,
Թող ինձ կարդա մայրամոռն էլ անզգամ՝
Պաշտե գեթ իր մայրիկին:
Դպրոցում անցկացվեց Մայրության տոնին նվիրված միջոցառում 10-11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ:
Մասնակիցները ներկայացրին տոնի խորհուրդը: Հնչեցին երգեր, բանաստեղծություններ նվիրված մայրերին:
Աշխարհում, ա՜խ մորից քաղցր՝ օ՜, նորից սիրտն է մայրական:
Աշակերտները գեղեցիկ պարերով ավարտեցին միջոցառումը:
Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել՝
Էլի մեծ էր նա, մեծ էր ու անգին,
Արև աչքերի լույսն էր նա թափել՝
Լուսնյակ դառնալով՝ որդոց օրոցքին...
Եվ հիմա քիչ է , թե աչքերս տամ,
Թե սիրտս հանեմ ու տամ մայրիկիս,
Ախ, մայր երգելու ինչպես կշտանամ,
Մայրս պատկերն է մայր հայրենիքիս:
Հ. Շիրազ
Комментарии
Отправить комментарий