Պատմության դաս նվիրված Հաղթանակի 80 ամյակին
Մեծ հայրենականի տարիներին, ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում զգալի ներդրում ունեցան հայ ժողովրդի զավակները: Պատերազմների պատմության մեջ Երկրորդ աշխարհամարտն/ 1939թ. օգոստոս-1945թ. սեպտեմբեր/ իր ծավալներով, զորքերի և զորատեսակների ներգրավմամբ, պետությունների ու ժողոնուրդների մասնակցությամբ, թերևս, ամենահզոր և կործանարար առճակատումն էր:Այն ընդգրկեց գրեթե բոլոր աշխարհամասերն ու մայր ցամաքները և մարդկությանը պատճառեց տասնյակ միլիոնների հասնող զոհեր, նյութական կորուստներ ու անհամար բարոյական զրկանքներ: Միության դեմ սանձազերծված պատերազմը, որն առաջին իսկ օրից որակվեց Հայրենական ,Ֆաշիստական ագրեսիային դիմակայելու համար բազմազգ խորհրդային ժողովրդի հետ միասին Կարմիր բանակ զորակոչվեց 600 հազար հայ, որից 300 հազարը Հայաստաննից: Նրանցից 60 հազարը պատերազմին մասնակցեցին հայկական դիվիզիաների շարքում:
Մեծ հայրենականի մարտադաշտում հերոսի մահով ընկան ավելի քան 200 հազար հայորդիներ, 106-ն արժանացան հերոսի կոչման, իսկ 26-ը՝պարգևատրվեցին Փառքի 3-րդ, 2-րդ և 1-ինաստիճանի շքանշաններով: Պատերազմին մասնակցել են 68 հայ գեներալներ՝ հայ ծովակալ Իսակովը, գեներալ Հ . Բաղրամյանը,ավիացիայի մարշալ Ա. Խամփերյանցը ,գեներալ գնդապետ Մ. Պարսեղովը, գնդապետ Հ. Բաբաջանյանը ևս 4-ը կորպուսի և 28-ը դիվիզիայի հրամանատարներ, 100-ից ավելին՝ բրիգադներ և գնդեր:
Ըստ վիճակագրական տվյալների , նախկին խորհրդայինժողովուրդների շարքում 10000 բնակչի հաշվով մարտական շքանշաններով ու մեդալներով, ԽՍՀՄ հերոսներով, գեներալների, սպաների և հրետանու հրամանատարների թվաքանակով՝ ռուսներից հետո հայերը 2-րդն էին:
Գրադարանում անցկացվեց Հաղթանակի 80 ամյակին նվիրված պատմության դաս: <<Հայերը Մեծ հայրենականում>> թեմայով դասը վարում էր պատմության ուսուցչուհի Ա. Նիազյանը:
Комментарии
Отправить комментарий