Տարվա լավագույնները
Հունիսի 26-ին Երևանի թիվ 198 ավագ դպրոցում տեղի ունեցավ <<Տարվա լավագույնները>> մրցանակաբաշխությունը, որին ներկա էին դպրոցների տնօրեններ,ծնողներ, հյուրեր և աշակերտներ։Մինչ մրցանակաբաշխությունը շնորհակալագրեր հանձնվեցին դպրոցի այն ուսուցիչներին, ովքեր ուսումնական տարվա ընթացքում աչքի էին ընկել իրենց կատարած աշխատանքներով։
<<Տարվա լավագույններ>> անվանակարգերն էին ՝
1․Առաջադիմությամբ լավագույններ
2․Օլիմպիադաների լավագույններ
3․Ներդպրոցական միջոցառումների լավագույններ
4․Արտադպրոցական միջոցառումներ լավագույններ
5․Լավագույն ընթերցող
6,Լավագույն ստեղծագործողներ
7․Լավագույն մարզիկ
8․Լավագույն աջակցող
Դպրոցի տնօրեն Ս․ Խաչատրյանը իր շնորհավորական խոսքը հղելով պարևատրեց լավագույն աշակերտներին շնորհակալագրերով։
Լավագույն ընթերցող ճանաչվեց չորս աշակերտ։Նրանցից լավագույնը ընտրվեց 11 Ա դասարանի աշակերտուհի Փանչոյան Սոֆյան և 10 Դ դասարանի աշակերտուհի Զաքյան Միլենան։
Комментарии
Отправить комментарий