Տերյանական օրեր գրադարանում
Ամեն գրող երազում է մնայուն տեղ ունենալ գրականության պատմության մեջ: Բայց միթե դրա համար ամեն տարի, երբեմն էլ ամեն գարուն կամ աշուն, պետք է գիրք հրապարակել: Վ. Տերյանը լույս է ընծայել ընդամենը 2 գրքույկ և իր հաստատ տեղը նվաճել մեծ գրողների շարքում: <<Մթնշաղի անուրջներ>> ժողովածուն, որով Տերյանը բանաստեղծ ճանաչվեց, ընդամենը մեկուկես մամուլ էր: Իսկ նրա <<Երկիր Նաիրի>> երգաշար-պոեմը իր զգացմունքների խորությամբ և իր կատարման աննախընթաց բարձր արվեստով ընդամենը 200 տողից էլ պակաս Է: 1917թ-ի հունվարին Երևանում հայ գրականության մասին դասախոսություն կարդալիս, թոքախտով տառապող բանաստեղծը, մոտալուտ մահվան զգացումը սրտում, արտասանել է իր <<Հրաժեշտի գազել>>-ը. << Գնում եմ ես մի մութ աշխարհ, բարի հիշեք ինձ ձեր սրտում...>>: Ինչքան քիչ բան է ուզում բանաստեղշծը իր տված անկշռելի հարստության դիմաց: Դրանից հետո Տերյանը 3 տարի ապրեց: 1920թ. հունվարին նա աշխարհին հրաժեշտ տվեց հեռավոր Օրենբուրգում:
***
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Մարգարտաշար հուշերի գանձ — ուրիշ ոչինչ:
Տրտում գիշեր և մենություն անօգնական,
Սիրտ կեղեքող կարոտ անանց — ուրիշ ոչինչ:
Երազներից իմ հրավառ մնաց փոշի —
Սին անուններ կորած կանանց — ուրիշ ոչինչ:
Ջինջ իմ հոգուն մնաց մշուշ ծանր ու մթին,
Եվ իմ այգում քամու կաղկանձ — որիշ ոչինչ:
Պարիր, քամի, այգում այս մերկ, ոռնա ու լաց,
Տա՛ր, մի թողնիր, քամի անսանձ — ոչինչ, ոչինչ
Комментарии
Отправить комментарий