Աջակցություն աշակերտներին









Ինչպես կառավարել սեփական հույզերը

 Դպրոցի հոգեբանի հետ անցկացվեց դաս-սեմինար <<Ինչպես կառավարել սեփական հույզերը>> թեմայով: Նախ ներկայացվեց հույզերը և նրա տեսակները: Հույզերի շարքին են դասվում ուրախությունը, զարմանքը, տխրությունը,զայրույթը, զզվանքը, վախը, մեղքի զգացումը, ամոթը և հետաքրքրությունը: <<Եղանակային կանխատեսումներ>> աշխատանքային թերթիկի միջոցով 10-Ե դասարանի աշակերտների հետ անցկացվեց հարցում զգացողությունների մասին, երբ են դա զգում և ինչ կարող են անել այն փոխելու և ավելի լավ զգալու համար: Աշակերտները աշխատեցին  զույգերով՝լրացնելով թերթիկները, հետո մեկնաբանեցին, թե  երբ են իրենք զգում բարկացած, լարված, տխուր,  հուզված և ուրախ վիճակում և ինչ կարող են անել այն փոխելու համար:

Комментарии