Գիրք նվիրելու օր


 Փետրվարի 19-ը Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:2008 թ-ից փետրվարի 19-ը մեր երկրում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Պատահական չէ գիրք նվիրելու օրը Թումանյանի ծննդյան օրվա  հետ կապելը: Մեզանից շատերը գրքի հետ ծանոթացել ու մտերմացել են հենց թումանյանական հեքիաթներով,  մանկական բանաստեղծություններով, քառյակներով, պատմվածքներով ...                                                   Գիրք կարդալու, գրքի հանդեպ մեզ փոխանցված սերը նոր սերնդին ժառանգելու նպատակ ունի, որը գիրք նվիրելուց բացի նվիրում է նաև հույզեր, գիտելիքներ, գրական, մշակութային արժեքներ, միտք ու հոգի, քանի որ գիրքն է մարդու ներաշխարհում ոչնչացնում չարը, ջրում սիրո ծիլեր և սերմանում սեր դեպի մարդն ու գեղեցիկը, ընկերը, ծնողը և հայրենիքը: Գիրք նվիրելը բազմախորհուրդ է, որը մեզ հիշեցնում է, որ մենք ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք և գոնե տարվա մեջ գեթ մեկ օր գիրք նվիրենք մեր մտերիմներին: Նվիրենք գիրք և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին:


Комментарии