Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է; Անաղարտ պահենք մեր մայրենի լեզուն: Ինչ ունենք այս աշխարհում, ու այսքան մերը լինի:
Մայրենի լեզվի մասին ասույթներ
Երդում մայրենի լեզվին
Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հայ լեզու, դարերի լեռնապարերի վրայով: Հայկյան նետի սույլ ու շառաչը կա քո մեջ, Ավարայրի վրա կանգնած աղոթք-աղաղակի սաստկությունը: Դու՝փիղ ու բաբանի զարհուրանքին դիմադիր հառնած անկործանելի պարիսպ, Զվարթնոց տաճարի չեղծված, չավերված սկզբնապատկեր: Երդվուն եմ ծնունդովս կամուրջ դառնալ քո դարեդար անցումին, քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը, աղոթարար լինել քո սրբազնագույն տաճարին: Երդվում եմ:
Սիլվա Կապուտիկյան
Հայերենը հայուն խորհուրդն է:
Վիլյամ Սարոյան
Հայերեն
Երբ քայլեցիր տոտիկ-տոտիկ,
Ըսի եկավ տոհմը Հայկի
Երբ խոսեցար հատիկ-հատիկ,
Այցի եկավ Մաշտոցն ինծի,
Այսօր, բալիկ, երբ բարեհունչ
Կերգես երգեր հայրենական,
Ես ձայնիդ մեջ արդեն կզգամ
Անմահությունը հայության:
Թորոս Թորանյան
Ո՝վ մեր լեզուն, հայելի մաքրության, գորովի և արիության, դու մեր հոգին և արյունն ես, դու մեր զրահն ու մեր փառքն ես:
Արշակ Չոբանյան
Հայոց լեզուն, որքան ավելի եմ զբաղվում նրանով, ինձ թվում է ճոխության հրաշք և ոսկու հանք, որքան մշակում են, այնքան զտվում է ևշողշողում, որքան գույներ ունի ևարտահայտչական հնարավորություններ:
Նար-Դոս
Լեզուն ազգի հոգին է, կենդանի է այդ հոգին՝ կենդանի է ազգը, կենսունակ է առաջինը, ուրեմն՝կենսունակ է և երկրորդը:
Վահան Տերյան
Մայրենի լեզվի բառերը մենք զգում ենք, ապրում, իսկ օտար լեզվինը՝ հասկանում, սովորում,հիշում:
Հայոց լեզվի մեջ մարմնացած է հայ ժաղավրդի հոգին: Ամեն մի բառը նրա հոգու մի կտորն է:...Նրա համար ծով արյուն են թափել մեր նախնիները:
Ավետիք Իսահակյան
Комментарии
Отправить комментарий