Հովհաննես Թումանյանի ծննդյան 157 ամյակի և գիրք նվիրելու օրվա կապակցությամբ գրադարանի գրքային ֆոնդը համալրվեց նոր ժամանակակից գրականությամբ:
1.Ալեքսանյան Հրանտ- Տաճարի պահոց զորքը: Վեպ.-Եր. : Էդիտ Պրինտ, 2022,-392 էջ:
Վեպի հերոսները պատերազմից շանթահար եկած երկրի մարդիկ են, ովքեր ճիգերով ջանում են հաղթահարել զինադադարի բերած փորձություը: Հեղինակը քննում ու պատկերում է նրանց՝ ետպատերազմյան առաջին 40 օրերի վարքը, ի ցույց անում այն տառապանքը, որ ուղղված է մարդկայնության աստվածատուր տեսակին:
2.Մակմանուս Քարեն -Մեզնից մեկը հաջորդն է: Եր. ; Զանգակ հրատ.,2024 - 448 էջ:
Բարի վերադարձ Բեյֆյու: Ավագ դպրոցի աշակերտները Սայմոնի մահից հետո քաղաքամերձ ավանը փորձում է անցնել բնականոն կյանքի: Սակայն մղձավանջն անսպասելիորեն վերադառնում է նորովի: Անհայտ մեկն ավագ դպրոցի աշակերտներին ներքաշում է <<Քաշում ես կամ քաշվում ես>> առցանց խաղին: Ժամերի ընթացքում հաջորդ զոհը պետք է պատասխանի՝ ինչ է ընտրում: Ճշմարտությունը, որի դեպքում սովորողներն իմանում են խաղացողի ամենամութ և ամոթալի գաղտնիքը,թե փորձությունը, որի դեպքում խաղացողը պետք է կատարի չափազանց վտանգավոր առաջադրանքը: <<Մեզնից մեկը ստում է>> թրիլլերի շարունակությունում հերոսները պետք է պարզեն՝ իրենցից ով է հաջորդ զոհը:
3. Հուսեյնի Խալեդ- Օդապարուկ թռցնողը: Վեպ. -Եր.: <<Զանգակ>> հրատ. 2023-3920էջ:Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ Թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիօրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկերոջը սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար <<կրկին լավը դառնալու հնարավորություն կար>>:
4.Թումանյան Հովհաննես - Պատմվածքներ:- Եր.: Թդիտ Պրինտ, 2010- 140 էջ:
5. Ալեքսանյան Գառնիկ- Ժենգյալի համը,- Եր.; <<Նոր գրականություն>> ՍՊԸ, 2025,-62 էջ:
11 ամյա Հայկն ամառային արձակուրդներին գնում է Շուշի: Մորաքրոջ աղջկա՝ 10-ամյա Արևիկի հետ հայտնաբերում են քարացած Կէլֆին, որը նրանց շնորհիվ կենդանանում է: Շուտով Կէլֆը նրանց պատմում է մարգարեության և աշխարհում տիող բարի և չար կախարդների մասին: Նրանք պատկերացում չունեին, թե ինչ առաջադրանք է իրենց սպասվում և ինչպիսի գաղտնիքների ու փորձությունների են բախվելու:
Սա փոքրիկ ճամփորդություն է դեպի Արցախի պատմամշակութային գեղատեսիլ վայրեր:
Комментарии
Отправить комментарий