Աջակցություն աշակերտներին


Ապրիլի 10-ին դպրոցի ընթերցասրահում 10-դ դասարանի աշակերտների հետ անցկացվեց  ընթերցանության ժամ: Թեման ազատության և հայրենիքի գաղափարն էր: Աշակերտները բարձրաձայն կարդացին բանաստեղծություններ հայրենիքի մասին: Քննարկեցին Ավետիք Իսահակյանի <<Կյանքից թանկ բանը>> բանաստեղծությունը:<<Որն է կյանքից թանկ բանը աշխարնում >> հարցին  հնչեցին տարբեր պատասխաններ, բայց կարդալով բանաստեղծության վերջին տողերը հասկացան,որ  ավելի թանկ բան կա աշխարհում,որ չի վաճառվուն, չի տրվում ոչ մեկին,դա հայրենիքն է սուրբ ու անմարուն, որ ապրում է միշտ մեր սրտերում:  Եվ եթե պետք է՝ կյանքը կտանք, բայց չենք դավաճանի սուրբ հայրենիքին:


Комментарии