Նախագծային աշխատանք





 Մայիսի 18-ին դպրցում անցկացվեց  <<Երևանը հնի ու նորի խաչմերուկում>>  Խորագրով <<Պատմություն>> և <<Արվեստ>> առարկաների համատեղ  շրջանակներում իրականացված  բովանդակալից նախագծային աշխատանքը:

Մեր սովորողները հիասքանչ մի ճամփորդություն կատարեցին ժամանակի միջով՝ Երևանի պատմության հազարամյա էջերը թերթելով Շենգավիթյան հնամենի մշակույթից մինչև մերօրյա ժամանակակից  մայրաքաղաք: Հետազոտական աշխատանքը ավելի արժեքավոր դարձավ Պատմության և <<Էրեբունի>> արգելոց-թանգարան կատարած այցելությունների շնորհիվ, որտեղ աշակերտները հաղորդակից եղան պատմական մասունքներին և թանգարանի մասնագետների հետ երկխոսության միջոցով ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:

Նախագծի հանդիսավոր ամփոփումը վերածվեց իսկական տոնահանդեսի. ազգային  երգն ու պարը,աշակերտների ջերմ կատարումները հնչեցին որպես սիրո և երախտիքի յուրօրինակ ձոն՝ նվիրվախծ մեր վարդագույն մայրաքաղաքին:



Комментарии