Մեր էքսկուրսիան










Հուլիսի 1-ին 198 ավագ դպրոցի կոլեկտիվը այցելեց Լոռու մարզ, որը Հայաստանի ամենագեղեցիկ անկյուններից է: Այցելեցինք Լոռու տեսարժան վայրեր, եղանք Օձուն գյուղում, որտեղ գտնվում էր Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցին: Օձուն գյուղը Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսի ծննդավայրն է: Օձունի հոյակերտ գմբեթավոր բազիլիկ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարում, որը 4-րդ դարում  Գրիգոր Լուսավորիչի և Տրդատ  Գ-ի կողմից կառուցված միանավ բազիլիկ տիպին պատկանող եկեղեցու տեղում է: 19-րդ դարում Օձունի եկեղեցու տարածքում կառուցվել է 2 համաչափ աշտարակներ: Եկեղեցու շուրջը գտնվում է գերեզմանատունը, որտեղ կան 13-20-րդ դարերի բազալտե տապանաքարեր և խաչքարեր:

 


Комментарии