ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
Մրցույթի անցկացման վայրը՝ ք․ Երևան
Վիլնյուսի 13/1, թիվ 198 ավագ դպրոց։
Վարձակալության տրմադրվող գույքի
մակերեսը՝ 54 քմ
·
Վարձակալության տրամադրման
նպատակը՝ սովորողների սննդի կազմակերպում
Վարձակալության պայմանները
·
Օգտագործման ժամանակացույցը՝
մեկ տարի՝ բացառությամբ հունիս-հուլիս-օգոստոս ամիսներից
·
Շաբաթական հինգ օր (երկուշաբթի-ուրբաթ)
·
Ժամը 9․00-13․00
·
Վարձավճարը՝ ամսական 41․150
ՀՀ դրամ
Մասնակիցը պետք է՝
·
ՀՀ-ում գրանցված առնվազն երեք
տարվա իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր լինի։
·
Գործունեության տեսակը համապատասխանի
սննդի կամ սննդամթերքի իրացման ոլորտին։
·
Առնվազն երկու տարվա աշխատանքային
փորձ կրթական հաստատությունների սննդի կազմակերպման ոլորտում։
·
Նախկինում իրականացված առնվազն
երկու ավարտուն պայմնագրի մասին տեղեկանքի առկայություն։
·
Ներկայացվեն մատակարարվող սննդամթերքի
ԵԱՏՄ որակի համապատասխանության հավաստագիր։
·
Վաճառվող ապրանքների ցանկը
և գնացուցակը՝ համաձայն կարգի։
·
Մեկնարկային վարձավճարը կազմում
է 41․150 ՀՀ դրամ։
·
Տարածքի վարձակալության մրցույթի
հայտատուները նախավճար են վճարում ՀՀ Կենտրոնական գանձապետարանի 900018001728
հաշվեհամարին, նպատակ դաշտում նշելով «ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊՈԱԿ-ի հայտարարած՝
սովորողների սննդի կազմակերպման մրցույթի մասնակցության նախավճար։
Հայտերն ընդունվում են ինչպես
թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը ժամը
16․00։
Մրցույթը կկայանա Երևանի թիվ
198 ավագ դպրոցում սույն թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 15․00-ին ։
Դպրոցի էլ․ փոստ school198@schools.am
Հեռախոս /+374 / 010 667250
Комментарии
Отправить комментарий