Գիտելիքի և դպրության օրը 198 ավագ դպրոցում






 198 ավագ դպրոցը  սեպտեմբերի 1-ին նշեց Գիտելիքի օրը և մեկնարկեց նոր ուսումնական տարվա սկիզբը: Տոնական հանդիսությանը մասնակցում էին հյուրեր , աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ: Հնչեցին շնորհավորանքներ Գիտելիքի օրվա առթիվ և   բարի գալուստ մաղթեցին 10-րդ դասարան ընդուված աշակերտներին: Դպրոցի տնօրեն Ս. Խաչատրյանը շնորհավորեց սովորողներին,  ուսուցիչներին և ծնողներին նոր 2026-2027 ուս.տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Գիտելիքը և կրթությունը մեր երկրում կարևորագույն արժեք է: Եկել է գիրք կարդացողի, մտածողի ժամանակաշրջանը: Գիտելիքի և կրթության կարևոր բաղադրիչը ազատ և քննադատական մտածողությունն է, վերլուծական միտքը, որի հիմքերը դրվում են դպրոցում և հետագայում շարունակվում  կյանքի բոլոր ոլորտներում: Չկա ավելի հզոր ուժ, քան գիտելիքը, գիտելլիքներով զինված մարդը անպարտելի է:

Գիտելիքի օրը նշվեց նաև գրադարանում:

Комментарии