2026-2027 ուսումնական տարին՝ ընթերցանության տարի



 ԿԳՄՍ նախարարության հրամանով 2026-2027 ուս. տարին համարվում է ընթերցանության տարի: Ուսումնական տարվա ընթացքում  յուրաքանչյուր ամիս նվիրված կլինի գրականության որոշակի ժանրի   կամ ուղղության: Սեպտեմբեր ամսին թեման <<Սասնա ծռեր>> էպոսն է, իսկ հաջորդ ամիսներին կլինեն թարգմանական, դեդեկտիվ և մանկական գրականություն, վեպ, դրամատուրգիա, հեքիաթ, պոեզիա կենսագրություններ ու հուշագրություններ: Ընթերցանության տարվան միանում է նաև 198 ավագ դպրոցի գրադարանը, որտեղ գործում է ընթերցանության ակումբ: Ընթերցողների մի խումբ արդեն կարդացել է <<Սասունցի Դավիթ>> էպոսը և պատրաստվում է մասնակցել վիկտորինային:

Комментарии