Ուսուցչի օրը դպրոցում


Երբ ծնվեց ուսուցիչը, նրա գլխավերևում երեք փերի հայտնվեցին.
-դու հավերժ երիտասարդ կլինես, որովհետև քեզ հետ միշտ երեխաներ կլինեն,
-դու հոգով միշտ գեղեցիկ կլինես, որովհետև ողջ կյանքում երեխաներին սովորեցնելու ես գեղեցիկը
-դու երջանիկ կլինես, որովհետև քո ձեռքերը տաքանալու են մանուկների ափերի ջերմությունից:

Շնորհավոր տոնդ,սիրելի ուսուցիչ

  Աշակերտական Խորհուրդը Ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում: Հնչեցին շնորհավորանքներ, շնորհակալական խոսքեր ուսուցիչներին՝ մաղթելով նրանց աշխատանքային ու ստեղծագործական հաջողություններ: Միջոցառման մասնակիցները երգ ու պարով օրը ավելի տոնական դարձրին:




 

Комментарии