Գրադարանավարի օր


Տոնդ շնորհավոր, սիրելի գրադարանավար

Հոկտեմբերի 7-ը Հայաստանում նշվում է Գրադարանավարի օր: Սա պարզապես մասնագիտական տոն չէ, այն տոն է բոլոր նրանց համար ովքեր սիրում են գիրքը, հավատում գիտելիքի ուժին և վստահում են, կրթությունը մարդու կյանքում ամենամեծ ձեռքբերումն է, իսկ գրադարանը իր գործում դառնում է կամուրջ ընթերցողի  ու գիտելիքի միջև, դառնում ներշնչանքի աղբյուր: Գրադարանավարը լուռ կատարում է իր առաքելությունը, բայց նրա գործը բարձրաձայն խոսում է՝ ապացույց ունենալով կրթված և բանիմաց սերունդ ունենալու փաստը՝ շնորհիվ գրադարանավարի ընթերցանության խթանման: Գրադարանավարի կատարած աշխատանքը միշտ գնահատելի է և արժանի ուշադրության:

  Սիրելի աշակերտներ և ուսուցիչներ, հաճախակի այցելեք գրադարան, ընթերցասրահ, տեղեկացեք նորին ու առաջավորին, գիրքը դարձրեք Ձեր ամենալավ բարեկամը, համագործակցեք մեզ հետ, ընտրեք և գտեք  ձեր գիրքը:

Комментарии