Բարձրաձայն ընթերցանություն



Գրադարանի ընթերցասրահում 10-ա դասարանի սովորողների հետ անցկացվեց Գեղամ Սարյանի  <<Լուսանկար>> ստեղծագործության բարձրաձայն ընթերցանություն: Մասնակիցները  կարդացին և մեկնաբանեցին սիրո և հերոսության մասին գրված այս ստեղծագործությունը: Աղջիկը ծաղկանոցում թախծում է իր սիրելիի մահը,որը կռվի ժամանակ լուսանկարը ձեռքին զոհվում է թշնամու գնդակից: Կռիվ գնալուց առաջ աղջիկը նրան է նվիրում մի լուսանկար: Պատերազմի դաշտում զինվորն ամեն օր նայում է լուսանկարին,կարոտում և նկարի տակ գրում. <<Հայրենիքի համար, այս աղջկա համար արժի,որ մարդ կռվի ու մահանա>>: Ընկնում է զինվորը՝ կողքին մի լուսանկար: Աղջիկն իր վիշտը պատմում է ծաղիկներին:


Комментарии