Բանաստեղծություններ աշնան մասին
Համո Սահյան --
ԱՇՈՒՆ
Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել
Կռունկը մեր աշխարհին:
Քամին շատ է թափառել, Պարապ-սարապ, թևը կախ Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուախ:
Տեսեք, ինչպես է խաղում
Տերևների հոգու հետ,
Նրանց վրա ծիծաղում
Քշում առաջ, բերում ետ:
Ոսկե ծովում այդ դեղին
Աշնան հերկերն են ծլում
Եվ ամպերից արևի
Վերջին շողերն են խլում:
Վահան Տերյան--Աշնան երգ
Ցրտահար,հողմավար,
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներըս աշնան-
ԻՄ խոհերը մոլար՝
Ցրտահար, հողմավար...
Կրակներս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն...
Անուրջներս երկնածին
Գնացին, գնացին...


Комментарии
Отправить комментарий