Գիրքը ինքը քեզ կբացի իր գաղտնիքները, անհրաժեշտ է միայն թերթել նրա էջերը և պարզ կդառնան այնքան բարդ մարդկային հարաբերությունները:
Սփիրի Յոհաննսի <<Հայդի>> գիրքը մի փոքրիկ աղջկա մասին է, որը ապրում էր շվեյցարական լեռնային գյուղում: Իրադարձությունները տեղի են ունենում շվեյցարական Ալպերում: Հայդին 5 տարեկան որբ աղջիկ է: Մորաքույրը նրան հանձնում է պապի խնամքին, որը բարկացկոտ ու ինքնամփոփ մի ծերունի է և, մարդկանցից ու Աստծուց խռոված, ապրում է բարձրադիր լեռներում: Պապն ապրում էր լեռնային խրճիթում: Փոքրիկ Հայդին իր բարեսիրտ բնությամբ և անուշիկ շատախոսությամբ գրավում է ծերունու սիրտը: Վեպում առանձնանում են երկու թեմատիկ գծեր, մեկը որբ աղջիկը՝ Հայդիի կյանքն է, նրա հասունացումն ու ձևավորումը, մյուսը պապի՝ Ալիմ Օհիի պատմությունն է, թոռնուհու շնորհիվ նրա հոգևոր վերածնունդը, վերադարձը մարդկանց ու Աստծուն:
Մարդը պետք է հաշտ լինի Աստծո և մարդկանց հետ:


Комментарии
Отправить комментарий